Իրավիճակը Լիբանանի եւ Իսրայելի շուրջ հազիվ թե տարածվի Հարավային Կովկասի վրա

PanARMENIAN.Net - Իրանը պատերազմ չի սկսի Իսրայելի դեմ, կվախենա: Մի բան է փիար անել «սիոնիստ ագրեսորներին» ոչնչացնելու գաղափարի վրա, մեկ այլ բան է` պատերազմել նրանց դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդրի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Իսրայելի դեմ բոլոր բացահայտ պատերազմներում իսլամական պետությունները պարտություն են կրել, այստեղից էլ ահաբեկչության տարածումը: «Այլ բան է, որ Իրանը կշարունակի ֆինանսավորել «Հեզբոլլահի» տիպի ծայրահեղական խմբավորումներին, եւ այդպիսով ազդել իրավիճակի վրա: Իսլամական աշխարհը, կազմված պետություններից, որոնք կառուցված են քաղաքական իսլամի որպես գաղափարախոսության սկզբունքների վրա, այսօր մասնակցում են գլոբալ խաղին ցանցային ահաբեկչության շնորհիվ, որը սակայն, այլ նպատակներ եւ խնդիրներ ունի: Հաշվի առնելով որոշ սառեցումը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ իրաքյան արշավից հետո, չեմ կարծում, թե իրավիճակը Լիբանանի եւ Իսրայելի շուրջ տարածվի Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա»,-նշել է ռուս քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---