Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները բացասական դինամիկա ունեն՝ նավթի պահանջարկի թույլ բարելավման վերաբերյալ Էներգետիկայի միջազգային գործակալության կանխատեսման ֆոնին:

Մոսկվայի ժամանակով 6.49-ի դրությամբ Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսերը նվազել են 1,08 տոկոսով՝ հասնելով 57,71 դոլարի մեկ բարելի համար: WTI տեսակի թեթև նավթի մարտ ամսվա ֆյուչերսները նվազել են 1,14 տոկոսով՝ հասնելով 52,26 դոլարի մեկ բարելի դիմաց, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ նավթի համաշխարհային պահանջարկն առաջիկա 5 տարում միջինը կկազմի տարեկան 1,2 տոկոս, ինչն ավելի քիչ է, քան մինչ 2008 թ. ֆինանսական ճգնաժամը: 2001-2007 թթ. տարեկան գրանցվել է 1,9 տոկոս աճ: Գործակալությունն արդեն հայտնել է, որ նավթի գները 50-55 դոլար մեկ բարելի համար գործող մակարդակից կհասնեն մինչև 73 դոլարի մեկ բարելի համար 2020 թ.:

«Այսօր առավոտյան գրանցված նվազումը, հավանաբար, կապված է գործակալության հաշվետվության հետ, որը կանխատեսում է միայն դանդաղ վերականգնում նավթի գների մասով»,-հայտարարել է «Ֆրանս պրեսին» Platts էներգետիկ ինֆորմացիայի գծով տնօրենի տեղակալ Շայլայ Նաիրը: Հիմնարար գործոնները նավթի շուկայի համար չեն փոխվել:

Նավթի համաշխարհային գներն աճել են սակարկությունների ժամանակ 2015-ին օրական 20 հազար բարելով՝ մինչև 92,32 մլն բարելի, նավթի պահանջարկի բարելավման մասին ՕՊԵԿ հայտարարությունից հետո: Այդ ցուցանիշը 1,17 մլն բարելով ավելի է 2014-ի ցուցանիշից:

Կազմակերպությունը նաև փոխել է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման կանխատեսումը: Ընթացիկ տարվա կանխատեսումը հունվարյան գնահատականի համեմատ օրական նվազել է 130 հազար բարելով: Այժմ կազմակերպությունն նավթի արդյունահանման աճ է ակնկալում ԱՄՆ-ում 2015-ին օրը 0,82 մլն բարելով նախորդ տարվա համեմատ՝ հասցնելով օրը 13,64 մլն բարելի:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---