ԼՂՀ-ն ողջունում է G8-ի հայտարարությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերի պաշտպանելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Կարելի է միայն ողջունել Մեծ ութնյակի երկրների հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը պաշտպանելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում կայացած Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովում արված հայտարարությունը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը միշտ հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Ցավոք, միջնորդներն էլ շատ բան չեն որոշում: Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հետ որեւէ շփումներ հաստատելու չկամության պատճառով այսօր ծայրաստիճան բարդանում է ընդունելի եւ արդարացի լուծում գտնելը, նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, Ռուսաստանի Դաշնության նախագահը արդարացիորեն նկատել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հակամարտության կողմերին ինչ-որ լուծումներ պարտադրել եւ փոխհամաձայնության պետք է գան ժողովուրդները: Հաշվի առնելով պայմանավորվածությունների կատարման երաշխավորը դառնալու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` մենք մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ միայն օրինականորեն ընտրված ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ է հնարավոր մեր երկրի եւ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող լուծումներ գտնել, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---