Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են արձանագրում

Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են արձանագրում

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները փետրվարի 13-ին աճում են ծախսերի ու արտադրության կրճատման անհրաժեշտության մասին մի շարք էներգետիկ ընկերությունների հաղորդագրությունների ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ սակարկությունների տվյալների վրա հղումով:

Երևանի ժամանակով 08:50-ի տվյալներով Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,59 տոկոսով՝ հասնելով 60,19 դոլարի մեկ բարելի դմաց, 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցելով մեկ բարելի դիմաց 60 դոլարի հոգեբանական նիշը: WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսներն աճել են 1,79 տոկսոով՝ հասնելով 51,96 դոլարի մեկ բարելի դիմաց:

Նավթի գների արագ անկումն իսկական մարտահրավեր է համաշխարհային հումքային շուկայի համար: Այդպես, ամերիկյան նավթի սերվիսային Halliburton ընկերությունը նախկինում հայտարարել էր շուրջ 80 հազար աշխատակիցների կամ անձնակազմի 8 տոկոսի կրճատման մասին նավթի գների անկման պատճառով: 9 հազար աշխատակիցներին ազատելու մասին հայտարարեց նաև ամերիկյան Schlumberger-ը, իսկ նավթագազային Baker Hughes Inc-ն ազատել է 7 հազար աշխատակցի: Շվեյցարական Weatherford International-ն իր հերթին հայտարարեց 8 հազար մարդու կրճատման մասին:

Ամսվա սկզբին անձնակազմի 45 տոկոսի կրճատման մասին հայտարարեց General Electric կոնցեռնի Տեխասի մասնաճյուղը: Նման որոշում է կայացրել նաև Lariat Services Inc-ը՝ նախատեսելով կրճատել 256 աշխատակցի: Հունվարին 15 մլրդ դոլարով ծախսերը կրճատելու մտադրության մասին հայտնեց Royal Dutch Shell-ը, հիշեցնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ նորվեգական Statoil ընկերության ավագ փոխնախագահ Ռունե Բյորիսոնի, վերջին մի քանի ամսում ընկերությունը ստիպված է եղել մի շարք ակտիվներ վաճառել ու նվազեցնել արդյունահանման ծախսերը: 25 տոկոսով ծախսերը կրճատելու մասին է հայտնել նաև ֆրանսիական Total-ի վաչության անդամ Իվ Լուի Դարիքարերը:

Սինգապուրում Phillip Futures-ի վերլուծաբան Դանիել Անգի կարծիքով կրճատումների կապակցությամբ Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները կլինեն 60,40 դոլար մեկ բարելի դիմաց: Ընդ որում, ըստ նրա, նավթի գինը միևնույն է կպահպանի նվազման միտումը, գրում է «Ռոյթերս» գործակալությունը:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---