«Իսլամական պետությունը» սպառնում է ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին

«Իսլամական պետությունը» սպառնում է ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները տեսանյութ են տարածել համացանցում «Արյունով գրված կոչ խաչապաշտ ժողովրդներին» վերտառությամբ:

Տեսագրության մեջ սևազգեստ մարդիկ ծովափնյա տեղանքում ուղեկցում են նարնջագույն սավան հագած մոտ 20 գերիների: Ըստ ներկայացված տեղեկատվության, գործողությունը տեղի է ունենում Միջերկրական ծովի ափին լիբիական Տրիպոլիի շրջանում:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, գերիները եգիպտացի ղպտիներ են, ինչպես հայտնի է, նրանք քրիստոնյաներ են:

Ջիհադականների առաջնորդը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը», որը մինչ այդ կռվում էր Սիրիայում և Իրաքում, ակտիվ գործողություններ է սկսում նաև Լիբիայում: Բացի այդ, ահաբեկիչը սպառնում է ոչնչացնել «ծովից այն կողմ» (Միջերկրական ծով՝ խմբ.) բնակվող բոլոր քրիստոնյաներին և ստրկացնել մյուսներին: Դրանից հետո բոլոր գերիները գլխատվել են:

Օրերս հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Ալ Բաղդադի քաղաքի մեծ մասը, որը մի քանի ամիս պաշարման մեջ էր: Ալ Բաղդադիի գրավման լուրը հաստատել է տեղի սունիների տոհմի շեյխ Ալբու Նամիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն իրաքյան «Ալ Իհբարիյա» գործակալության վրա հղումով:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---