Ճշմարտությունը Թուրքիայում մինչ օրս արգելքի տակ է, գտնում է EAFJD-ն

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD) թուրքական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը հայ լրագրող Հրանտ Դինկի նկատմամբ համարում է խոսքի ազատության հերթական խախտումը Թուրքիայում: EAFJD-ն գտնում է, որ դրա եւս մի դրսեւորում հանդիսացան ծայրահեղականների ակցիաները Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի դեմ, ով հովվապետական այցով գտնվում էր Ստամբուլում: Ինչպես հայտնի է, թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում Գարեգին II-ը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի ենթական չէ եւ պատմաբանների հանձաժողովի ստեղծումը պարզապես անպատեհ է: Այդ հայտարարությունից հետո, Ստամբուլի հայկական փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով, Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը պարտադրված էր հայտարարել, որ Թուրքիան, հերքելով 1915 թվականի իրադարձությունները, պատրաստվում է յուրաքանչյուր կողմից ընտրված գիտնականներից եւ պատմաբաններից մի հանձաժողով ստեղծել, որպեսզի լավագույն ըմբռնմանը հասնեն:



«Պարզ է, որ բացի խոսքի ազատության նկտամամբ ոտնձգություններից, Թուրքիան յուրահատուկ թիրախ է ընտրել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Մենք Եվրոպական հանձաժողովի վերաբերմունքին ենք սպասում խոսքի ազատության նման ոտնահարման նկատմամբ: Եվրոպական հանձնախումբը պետք է նաեւ գնահատական տա Թուրքիայի քաղաքականությանը ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ սեռական հավասարության պաշտպանության հարցում: Փաստերի սովորական արձանագրությունը զեկույցներում քաղաքական անկոռեկտություն է»,- հայտարարել է EAFJD-ի գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանը, հայտնում է EAFJD:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---