Մեթյու Բրայզան ոչ մի արմատապես նոր առաջարկ Երեւան չի բերի

PanARMENIAN.Net - «Ես գտնում եմ, որ ոչ մի արմատապես նոր առաջարկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան չի բերի»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել քաղաքագետ, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կարող են լինել միայն մյուս համանախագահների հետ համաձայնեցնելու դեպքում: «Սակայն այսօրվա դրությամբ ես նման տեղեկություններ չունեմ»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ քաղաքագետն ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպիսին կարող են լինել ԵԱՀԿ ՄԽ «նոր առաջարկները»:



Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը Երեւան նախատեսվում է հուլիսի 29-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---