ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ առաջարկած բանաձևը

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ առաջարկած բանաձևը

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունել է Ռուսաստանի առաջարկած բանաձևը Ուկրաինայի վերաբերյալ՝ բոլոր 15 անդամը «կողմ» են քվեարկել:

Անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին «ամբողջությամբ կատարել Համալիր միջոցները, ներառյալ համատարած հրադադարի պահպանումը»: Փաստաթղթում ասվում է, որ «իրավիճակն Ուկրաինայի արևելքում հնարավոր է կարգավորել միայն ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման պայմաններում»:

Օրերս «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

ԱԽ բանաձևն աջակցում է նաև «Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը շնորհակալություն է հայտնել ԱԽ բոլոր անդամներին բանաձևին սատարելու համար: Նա հայտարարել է, որ ՌԴ-ն «լիովին պատրաստ է նպաստել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»:

«Մենք պատրաստ ենք աջակցել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարեն բոլոր կողմերը: Հարկավոր է խուսափել միակողմանի գործողություններից, որոնք կհակասեն փաստաթղթերի տառին ու ոգուն, որոնք ստորագրվել են Մինսկում 2015-ի փետրվարի 12-ին»,-ասել է Չուրկինը:

Վիտալի Չուրկինը հավաքվածների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ պատվիրակություններ ԱԽ-ում ընտրովի են մեկնաբանում Մինսկի պայմանավորվածությունները: Նա հիշեցրել է, որ նախորդ պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել սեպտեմբերին, կյանքի չկոչվեցին, քանի որ Կիևը շարունակեց գնդակոծել քաղաքները:

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները հեռախոսազրույցներում համակարծիք են եղել այն հարցում, որ հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է: Ըստ նախնական պայմանավորվածության, չորս պետւթյունների ղեկավարները շարունակում են քննարկել Խաղաղ կարգավորմանն ուղղված համալիր միջոցների իրականացմանն առնչվող հարցեր: «Հատուկ շեշտադրվել է հակամարտ ուժերի կողմից հրադադարի անխախտ պահպանումն ու ծանր սպառազինությունը հետ քաշելու պայմանավորվածությունը»,-հայտնեց Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Նորմանդական քառյակի» բանակցությունները գրեթե 16-ժամ տևեցին: Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---