Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար19 փետրվարի 2015 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արմենիա տուրիստական» ամսագիրը շարունակում են համատեղ բարեգործական գործունեությունը: Այս անգամ օգնությունը հատկացվելու է Բազմազավակ ընտանիքների կոմիտեին: «Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան. «Նմանատիպ ակցիաներն արդեն ավանդական են դարձել մեզ համար: Մենք հավաքել ենք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք, ինչպես նաև մանկական գրքեր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հայաստանի գործարարներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ»: Ինչպես հայտնել է «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են հնարավորինս օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկի աշխատակիցներին ցուցաբերած օգնության համար: Ցանկանում եմ կրկին շեշտել, որ մեր երկրում չկա «ուրիշի» դժբախտություն, մենք ուժեղ ենք, քանի դեռ միասին ենք», - եզրափակել է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |