Վրաստանի նախագահի օրինականությունը հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների հարցով Եվրոպական դատարանը Ստրասբուրգում հուլիսի 19-ին որոշել էքննարկման ընդունել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության հայցը` Միխաիլ Սահակաշվիլիի կառավարության եւ վրացական խորհրդարանի անօրինակաության ճանաչման մասին:



Դատաքննության սկզիբ է նշանակվել 2006 թվականի սեպտեմբերի 18-ը: Վրաց լեյբորիստների առաջնորդ Շալվա Նատելաշվիլին Ստրասբուրգի դատարանի որոշումը որակեց` որպես «Սահակաշվիլլի ռեժիմից հրաժարվելու եզակի խաղաղ հնարավորություն»: Նա ավելացրեց, որ անպայման ներկա կգտնվի դատաքննությանը եւ Միխաիլ Սահակաշվիլիին առաջարկեց նույն կերպ վարվել, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---