Չի բացառվում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Պետք չէ մեծ հույսեր կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան այցի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը: Ռուս դիվանագետի խոսքերով, Մ. Բրայզայի այցելությունը եւ նրա մասկանցությամբ առաջիկա բանակցությունները կարող են օգտակար լինել միայն նոր համանախագահի կողմից տարածաշրջանի դրության ավելի խորը ուսումնասիրության տեսանկյունից: «Բանակցությունների արդյունքերի հիման վրա չի բացառվում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով»,- նշել է Բուրդիկինը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---