ComNews. «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռք բերման մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են24 հուլիսի 2006 - 14:22 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի նոր սեփականատերերը կդառնան ռուսական «Սիստեմա» հոլդինգը եւ հնդկական VTEL Holdings ընկերության եւ Knightbridge Associates ընկերության ստեղծած միջազգային կոնսորցիումը, որի ետեւում կանգնած է հայտնի հայ գործարարներից մեկը, պնդում է ռուսական ComNews գործակալությունը հղում անելով մի աղբյուրի, որը մոտ է կանգնած բանակցություններին եւ մրցութային գործընթացին: Ռուսական ընկերությանը կանցնի «ԱրմենՏելի» ֆիքսված կապը, իսկ հայ-հնդկական կոնսորցիումին` բջջային: Այդպիսին կլինեն հունական OTE ընկերության հայտարարած մրցույթի արդյունքները, որը «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատերն է: «Մրցույթի արդյունքները, որը OTE-ն խոստացել էր հայտարարել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին, բանակցությունների հիմնական մասնակիցներին արդեն հայտնի են: «Ցանկացած դեպքում հաղթող կդառնա «Սիստեման», որը հավանաբար ստիպված կլինի կիսել «ԱրմենՏելը» VTEL Holdings/Knightbridge Associates կոնսորցիումի հետ, որի ետեւում կանգնած է հայտնի հայ գործարարներից մեկը»,-հայտարարել է աղբյուրը: «Սիստեմաի» հասարակության հետ կապերի գծով տնօրեն Իրինա Պոտեխինան չհաստատեց, սակայն եւ չհերքեց այս տեղեկատվությունը: Նրա խոսքերով, մրցույթի արդյունքները բոլոր մասնակիցներին հայտնի կդառնան օգոստոսի սկզբին միայն: Ինչպես գրում է ComNews-ը, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի մրցույթը անուղղակիորեն հրահրել է ռուսական Altimo-ն (կառավարում է «Ալֆա-գրուպի» հեռահաղորդակցային ակտիվները): Ի սկզբանե Altimo-ն դեռեւս 2006 թ. սեպտեմբերին առաջարկել էր հույներին 360 մլն դոլար բաժնետոմսերի 90 տոկոսի համար (այդ գումարից 80 մլն դոլարը գնալու էր հայ օպերատորի պարտքերի մարմանը): Սակայ հույները խորամանկեցին եւ, ստանալով Altimo-ի առաջարկը, դիտարկեցին այն որպես մեկնարկային գումար: «Altimo-ի ներկայացուցիչների սխալն այն էր, որ նրանք պայմանավորվել էին Հայաստանում ոչ բարձր մակարդակով` ստանալով կառավարության պաշտոնյաներից մեկի աջակցությունը, նրանք համարեցին, որ դա միանգամայն բավարար է»,-պարզաբանում է աղբյուրը: Հիշեցնենք, որ OTE-ն իրավասու չէ վաճառելու իր բաժնետոմսերն առանց հայկական կողմի (այսինքն Հայաստանի կառավարության, որին պատկանում է բաժնետոմսերի 10 տոկոսը) հետ նախնական համաձայնեցման: 2006թ. սկզբին, մրցույթը հայտարարելուց շատ ավելի վաղ, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռք բերման վերաբերյալ սկսել է պայմանավորվել «Սիստեմա» կոնսորցիումը: «Արդեն պայմանավորվածություն ունենալով հույների հետ, «Սիստեման» առաջ տարավ իր շահերն արդեն ամենաբարձր մակարդակով Հայաստանի կառավարությունում եւ նման աջակցություն ստացավ նաեւ Մոսկվայում»,-պատմում է աղբյուրը: Հավանաբար, հասկանալով դա, Altimo-ն չառաջարակեց այլ գումար եւ հեռացավ բանակցային գործընթացից: Մրցույթին մասնակցելու ցանկացողների թիվը մեկ տասնայկից ավելի եղավ, նրանց թվում էին` գերմանական Deutche Telekom, նորվեգական Telenor եւ շվեդական TeliaSonera եւ Tele2, ինչպես նաեւ ռուսական CBOSS (նրանք բոլորը դուրս մնացին պայքարից դեռեւս առաջին շրջանում): «Գումարի հարցը բոլորովին էլ վճռորոշ չէ OTE-ի համար հաղթողին ընտրելիս` շատ ավելի կարեւոր են քաղաքական դրդապատճառները: Շատ հնարավոր է, որ այդ ընկերությունները նույնիսկ ավելի մեծ գումար են առաջարկել, քան «Սիստեման»,-ենթադրում է աղբյուրը, գրում է ComNews-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |