Կողմերը պետք է ջանքեր գործադրեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար24 հուլիսի 2006 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ափսոսում է, որ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում չհաջողվեց համաձայնության հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, բանակցությունները պետք է շարունակվեն եւ կողմերը պետք է ջանքեր գործադրեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: «Պատճառներից մեկը, թե ինչու է ԵՄ-ն այդչափ կարեւորում հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հակամրտության, կարգավորումը Հարավային Կովկասում, այն է, որ հաջորդ տարի Եվրամիության սահմանները ընդհուպ կմոտենան տարածաշրջանին»,-նշել է Սեմնեբին: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ն ուղղակիորեն չի մասնակցում բանակցային գործընթացին, սակայն կարող է նպաստել վստահության հաստատմանը երկու երկրների միջեւ, ինչը հնարավոր է անել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Միեւնույն ժամանակ, ֆին դիվանագետը հայտարարել է, թե առիթ չի տեսնում բանակցությունների ձեւաչափը փոխելու համար: «Մենք չենք պատրաստվում փոխարինել մեզնով ԵԱՀԿ ՄԽ-ին: Հենց այդ պատճառով էլ ես չեմ խոսում ոչ նոր առաջարկների, ոչ էլ կարգավորման ուղիների մասին»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |