Սպանվել է հայտնի ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը. Դիտարկվում են բոլոր վարկածները28 փետրվարի 2015 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Սպանվել է հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը 1990-ականներին զբաղեցնում էր ՌԴ վարչապետի առաջին տեղակալի պաշտոնը: Նրան գնդակահարել են անհայտ անձինք Մոսկվայում ուրբաթ երեկոյան: Քննությունը դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում պատվիրված սպանության: Զոհվածի հարազատներին ու մերձավորներին արդեն իրենց ցավակցությունն են հայտնել հայտնի ռուսաստանցի և արտասահմանցի քաղաքական ու հասարակական գործիչներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին 23:40-ին Մոսկվայի կենտրոնում, որտեղ Նեմցովը զբոսնում էր 23-ամյա ուկրաինուհու հետ: Նրանց է մոտեցել ավտոմեքենան, որից անհայտները առնվազն 7-8 կրակոց են արձակել՝ Նեմցովը չորս վիրավորում է ստացել թիկունքից, որոնք մահացու են եղել: ՌԴ ՆԳՆ-ն դեռևս չի հրապարակում պատահարի բոլոր մանրամասները, սակայն արդեն հարցաքննվել են վկաները, այդ թվում Նեմցովի հետ զբոսնող աղջիկը, որը կողքին է եղել սպանության պահին: Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, քննիչները դիտարկում են բոլոր վարկածները: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան հայտնել է, որ մայրաքաղում հատուկ գործողություն է իրականացվում, ստեղծված է սպանությունը քննող օպերատիվ շտաբ, հարուցվել է քրեական գործ: ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել սպանվածի հարազատներին և բարեկամներին և հանձնարարել է իրավապահ մարմիններին քննչական խումբ ստեղծել և հսկողության տակ պահել քննության ընթացքը: «Պուտինը նշել է, որ դաժան սպանությունը պատվիրված սպանության բոլոր հատկանիշներն ունի և բացառապես սադրիչ բնույթ է կրում»,-ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել իրավապահ մարմիններին անել հնարավորը դաժան սպանության բոլոր մեղսակիցներին հայտնաբերելու համար, լրագրողներին է հայտնել վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: ԱՄՆ-ն պահանջել է «արագ, անաչառ և թափանցիկ» հետաքննություն անցկացնել: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Twitteri-ի պաշտոնական էջում բերված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերը. «Միացյալ Նահանգները դատապարտում են Նեմցովի դաժան սպանությունը»: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ Բորիս Նեմցովի մարդասպանները վաղ թե ուշ կգտնեն իրենց պատիժը: «Նա կամուրջ էր Ուկրաինայի և ՌԴ միջև: Կրակոցով մարդասպանը քանդեց այդ կամուրջը: Կարծում եմ, դա պատահական չէ: Չեմ կասկածում, որ մարդասպանները կպատժվեն: Վաղ թե ուշ»,-ասվում է Պորոշենկոյի Facebook-յան էջում: Իր հերթին ռուս քաղաքական գործիչ Լեոնիդ Գոզմանը վստահ է, որ այդ հանցագործությունը ոչ մի կապ չունի մարտի 1-ին Մոսկվայում կայանալիք հակաճգնաժամային ընդդիմադիր հանրահավաքի հետ: Նա նշել է, որ տեղյակ չէ, արդյոք Նեմցովին սպառնացել են: «Աջակողմյան ուժերի միություն» կուսակցության նախկին համանախագահ Իրինա Խակամադան նույնպես վստահ է, որ Բորիս Նեմցովի սպանությունը սադրանք է ուղղված իրավիճակի ապակայունացմանը, ընդ որում նա չգիտի, արդյոք նրա հասցեին եղել են սպառնալիքներ: Սակայն, ըստ նրա, Նեմցովի սպանությունն անկասկած ձեռնատու չէ Պուտինին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |