Ըստ Մերկելի՝ ՌԴ հետ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց պատժամիջոցները նույնպես

Ըստ Մերկելի՝ ՌԴ հետ երկխոսությունն անհրաժեշտ է,  բայց պատժամիջոցները նույնպես

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որն այցով գտնվում է ճապոնիայում, կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, սակայն խոստովանել է, որ անհրաժեշտ է դիվանագիտական երկխոսության ուղիներ փնտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ճապոնական Կիոդոի վրա հղումով:

Քաղաքագետները կարծում են, որ Բեռլինը ձգտում է խուսափել Մոսկվայի հետ սուր դիմակայությունից սերտ տնտեսական կապերի ու էներգետիկ կախվածության պատճառով:

Նշվում է, որ Մերկելը կողմ է արտահայտվել ՄԱԿ ԱԽ բարեփոխմանը և կարևորել է գործակցությունը Ճապոնիայի և Բրազիլիայի հետ, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Իր ելույթում Մերկելը նաև անդրադարձել է Ճապոնիայի երկու քաղաքացիների գլխատմանը ԻՊ գրոհայինների կողմից և հունվարին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը:

Մարտի 9-ի երեկոյան Մերկելը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, որի հետ քննարկվելու են համագործակցությունը G7-ի շրջանակում, իրավիճակն Ուկրաինայում, հակաահաբեկչական միջոցները, ՄԱԿ ԱԽ բարեփոխումը:

Ճապոնիայում գտնում են, որ Բեռլինի և Տոկիոյի դիրքորոշումները մոտ են G7-ի անդամ մնալու և միաժամանակ Ռուսաստանի հետ սուր առճակատումից խուսափելու անհրաժեշտության պատճառով: Գերմանիան ՌԴ հետ սերտ տնտեսական կապեր ունի և էներգետիկ կախվածություն, իսկ Ճապոնիան չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման ու տարածքային խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը ՌԴ-ին միացնելու և Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---