ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներն Աստանայում կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում

ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներն Աստանայում կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-13-ին կայցելի Աստանա, մասնակցելու համար ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներն Աստանայի հանդիպմանը կարծիքներ կփոխանակեն միջազգային արդիական հարցերի շուրջ՝ առաջնահերթ քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Փետրվարի 12-ին կայացած «նորմադական քառյակի» բանակցություններն անցան Դոնբասում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում՝ ուկրաինացի ուժայինների հրահրմամբ, որոնք ուժեր կուտակելով, գրոհեցին աշխարհազորայինների դիրքերը:

16-ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դուրս եկավ լրագրողների մոտ և պարզաբանեց, թե ինչու է իր տեսակետից համաձայնեցումը երկար տևել: «Կարծում եմ, որ պատճառն այն է, որ ցավոք, մինչ օրս Կիևը հրաժարվում է ուղիղ շփումներից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ»,-ասել է նա: «Եվ եթե նրանք ցանկանում են երկարաժամկետ պայմանավորվածության հասնել, հարկ կլինի ուղիղ շփումների գնալ»,-վստահ է Պուտինը: Իսկ առայժմ նա գերադասում է «աշխատել այն պայմաններում, որոնք կան»:

«Նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները հեռախոսազրույցներում համակարծիք են եղել այն հարցում, որ հրադադարն Ուկրաինայի արևելքում հիմնականում պահպանվում է: Ըստ նախնական պայմանավորվածության, չորս պետւթյունների ղեկավարները շարունակում են քննարկել Խաղաղ կարգավորմանն ուղղված համալիր միջոցների իրականացմանն առնչվող հարցեր: «Հատուկ շեշտադրվել է հակամարտ ուժերի կողմից հրադադարի անխախտ պահպանումն ու ծանր սպառազինությունը հետ քաշելու պայմանավորվածությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---