Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրվել է գերժամանակակից սարքով13 մարտի 2015 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Այս տարի ընկերության աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել «Plessart VIVO» («Toshiba», Ճապոնիա) հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք: Սարքի ձեռքբերման համար ընկերությունը հատկացրել է 60 միլիոն դրամ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Ուռուցքաբանական հետազոտություններ անցնելու և բուժօգնություն ստանալու համար հայաստանցիները հաճախ ստիպված են լինում մեկնել արտերկիր, ինչը թե ֆինանսապես և թե հոգեբանորեն ծանր է հիվանդի համար: Պատճառը` հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական ոչ բավարար հագեցածությունն է. ամենաբարձր որակավորում ունեցող բժիշկն անգամ ժամանակակից սարքավորումների կարիք ունի` լիարժեք հետազոտություններ կատարելու համար: Հուսով եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը կնպաստի բժիշկների առավել արդյունավետ աշխատանքին և փոքր-ինչ կթեթևացնի հիվանդների հոգսը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն՝ հիվանդանոցը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Կենտրոնում օրական կատարվում է 80-ից 100 ռենտգեն հետազոտություն (թոքերի, ոսկրահոդային համակարգի, աղեստամոքսային համակարգի և այլն): Մինչ այժմ կենտրոնում օգտագործվող սարքը շահագործման մեջ է դեռ խորհրդային տարիներից: Նոր ձեռք բերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի հետազոտությունների ճշգրտության աստիճանի բարձրացմանն ու հիվանդների բուժման որակի բարելավմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից պատրաստակամ աջակցություն է ցուցաբերում ՈՒԱԿ-ին, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Այդ նպատակով ընկերությունն արդեն կատարել է ավելի քան 178 միլիոն դրամի ներդրում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |