Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հաստատումը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովը հետաձգել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը մինչեւ սեպտեմբեր: Հոգլանդի թեկնածության հաստատմանը դեմ քվեարկեցին սենատորներ Ջոզեֆ Բայդենը եւ Ջոն Քերրին: Ըստ կանոնակարգի, քննարկումը դադարեցվում է, եթե դեմ է քվեարկում հանձնաժողովի անդամներից թեկուզ մեկը: Սենատոր Ջոզեֆ Բայդենը, որը դեմ է Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Էվանսի ետ կանչին, ողջունել է սենատոր Քերրիին ընդունված որոշման համար, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՀԴՀ): Հունիսի 23-ին սենատոր Բայդենը դիմել էր հարցերով պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ ներառվել էր նաեւ Ջոն Էվանսի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործման հարցը:



«ԱՀԴՀ-ն ողջունում է սենատորներ Բայդենի եւ Քերրիի որոշումը եւ հուսով է, որ արտաքին գործերի հանձնաժողովը բավարար ժամանակ կունենա, չնշանակելու համար Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մի մարդու, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է ԱՀԴՀ տնօրեն Քեն Խաչիկյանը: Նրա խոսքերով, ԱՀԴՀ-ն հուսով է, որ հանձնաժողովի անդամ ինը սենատորների ջանքերը կհանգեցնեն նրան, որ Ջոն Էվանսը կմնա ԱՄՆ դեսպանի պաշտոնում միչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը: «Մենք հուսով ենք, որ թուրքական կառավարության դերը վճռորոշ չի լինի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,-ընդգծել է Խաչիկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---