Մայիսին Անիում կսկսեն եկեղեցիների վերականգնումը. Կմասնակցեն նաև հայ մասնագետներ20 մարտի 2015 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Անիում հայկական եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ: Այդ մասին ասել է ԻԿՕՄՕՍ-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը՝ հավելելով, որ Հայաստանը դեռ 2011-ին Փարիզում ընդունել էր տվել մի բանաձև, որ Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցեն հայ մասնագետներ: «Թուրքական կողմը մասնագետների խմբում ընդգրկեց ԻԿՕՄՕՍ-ի անդամ Ռուսաստանում բնակվող Արմեն Ղազարյանին: Մեզ չբավարարեց: Մեր դիմումների արդյունքը եղավ այն, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը դիմեց մեր մշակույթի նախարարությանը, որ ներկայացնի մասնագետների ցանկ, ովքեր կմասնակցեն այս տարվա ընթացքում իրականացվող շինարարարական աշխատանքներին: Անիում եղանակային պայմաններից ելնելով, մեկուկես-երկու ամիս անց նոր կսկսվեն վերականգնողական աշխատանքները և այդ ժամանակ էլ կտեսնենք, թե մեր մասնագետներն ինչ չափով են մասնակցում»,- մանրամասնել է նա, գրում է Panorama.am-ը: Ընդհանրապես, ըստ Գյուրջյանի, Թուրքիան իր տարածքում գտնվող մշակութային ժառանգության նկատմամբ սկսել է ուշադրություն դարձնել՝ այդպես նպաստելով իր երկրում զբոսաշրջության զարգացմանը. «Թուրքիայում մշակութային ժառանգությունը մեծապես օգտագործում են տուրիզմի համար»: Գագիկ Գյուրջյանը նշել է, որ եթե նախկինում ավելի շատ հունական եկեղեցիների վրա էին ուշադրություն դարձնում, որոնք ավելի լավ վիճակում էին, այժմ որոշ չափով փոխել են իրենց վերաբերմունքը և հետևում են նաև հայկական եկեղեցիներին, որոնք ավելի վատ վիճակում են: Թուրքիայի տարածքում գտնվող ամենավտանգված հայկական հուշարձանը, ըստ Գյուրջյանի, Մրենի 7-րդ դարով թվագրվող հուշարձանախումբն է: «Միջազգային մասնագետների խումբ էին կազմել, ուսումնասիրել էին հուշարձանը և ներառել առավել վտանգված հուշարձանների ցանկում»,- նշել է նա: Ըստ Գագիկ Գյուրջյանի, եթե երկու տարի առաջ Թուրքիայի կողմից կազմված ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու նախնական ցուցակում ընդգրկված է եղել 35 հուշարձան, նախորդ տարվա՝ 2014-ի ցուցակում 52 հուշարձան էր, այդ թվում նաև ուրարտական ժամանակաշրջանի 4-5 հուշարձան: Նա եզրակացրել է, որ այդկերպ նրանք ցույց են տալիս, որ հանդուրժողական վերաբերմունք ունեն բոլոր տեսակի ժառանգությունների նկատմամբ՝ բարձրացնելով իրենց իմիջը միջազգային ասպարեզում: Արդեն մի քանի տարի թուրքական մամուլը պարբերաբար գրում է, թե Թուրքիայի կառավարությունը հսկայական գումարներ է ներդնելու միջնադարյան Անի քաղաքը վերականգնելու համար:Նախատեսվում է վերանորոգել ու ամրացնել հնագույն քաղաքի Մայր տաճարն ու կիսավեր Սուրբ Փրկչի եկեղեցին, բարեկարգել դեպի հուշարձաններ տանող ճանապարհներն ու հետազոտական պեղումներ իրականացնել: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |