ՆԱՏՕ-ն համալրում է ուժերը Եվրոպայում 2 ապրիլի 2015 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն շարունակում է ավելացնել ուժերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին: «Կանադան և նրա միջազգային դաշնակիցները շարունակում են համալիր միջոցառումներն, ուղղված ուժերի հզորացմանն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ: Պաշտպանության նախարարության կոմյունիկեում ասվում է, որ կանադացի զինծառայողներն իրենց լեհ գործընկերների հետ ապրիլի 1-ին համատեղ Mountain Warrior զորավարժություններ են սկսել Լեհաստանում: Կանադայի կողմից զորավարժություններին մասնակցում է Կանադայի թագավորական հետևակի 35 զինծառայող: Զորավարժությունների նպատակն է մշակել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների գործակցությունը լեռնային տեղանքի պայմաններում: «Կանադայի մասնակցությունը կոչված է ցուցադրելու մեր հավատարմությունը հավաքական պաշտպանությանը»,-ասել է Քեննին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ կազմակերպությունը ՆԱՏՕ-ին իր թշնամին չի համարում: «Դաշինքային առճակատման մենք չենք գնում, քանի որ ՆԱՏՕ-ին մեր թշնամին չենք համարում: Մենք շարունակում ենք համոզված լինել, որ մեր խնդիրները նույնն են. ապահովել մեր դաշինքների անդամ պետությունների անվտանգությունը, պայմանների ապահովումը մեր պետությունների կայուն գործունեության համար, հնարավոր ահաբեկչությունների բացառումն ու թմրանյութերի շրջանառության կասեցումը: Այլ բան, որ ՆԱՏՕ-ն է մեզ դիտարկում որպես անցանկալի կառույց, որի հետ պետք չէ համագործակցել: Հուսով եմ, որ մենք կխուսափենք դաշինքների առճակատումից»,-ասել էր Բորդյուժան: Դեռ 2014-ի նոյեմբերին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը դադարեցրել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը՝ «Դաշինքի ապակառուցողական և թշնամական գործողությունների» պատճառով: «Հաշվի առնելով ապակառուցողական ու հաճախ թշնամական գործողությունները ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի ու ՀԱՊԿ դեմ… դադարեցվում են ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու ջանքերը»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում: Գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը զարգացնելու է հետագա գործակցությունը ԵԱՀԿ հետ, ամրապնդելու է գործակցությունը ՇՀԿ հետ ու կապեր է հաստատելու Լատինական Ամերիկայի երկրների ու Իրանի հետ»: Հունիսին Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը: Ավելի ուշ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը չի վերաբերում կազմակերպության անդամ երկրներին: Ըստ նրա, Բորդյուժայի խոսքերը վերաբերվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: «Բորդյուժայի հայտարարությունը վերաբերվում է կոնկրետ երկու կազմակերպությունների հարաբերություններին, ոլ թե անդամ երկրներից որևէ մեկի հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ»,-ասել էր Շավարշ Քոչարյանը: Photo: Telegraph.co.uk Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |