Հուլիսի 1-ին Երևանի կոնյակի գործարանի ղեկավար կազմում փոփոխություններ կարվեն![]() 3 ապրիլի 2015 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավար կազմում կառուցվածքային փոփոխություններ կկարատվեն: Դրանք պայմանավորված են գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանի՝ կարիերան Պեռնո Ռիկար (Pernod Ricard) խմբից դուրս շարունակելու որոշմամբ: Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և ԵԿԳ տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը հուլիսի 1-ից կստանձնի նաև Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը: ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալ Իգնատ Առաքելյանը նույն օրվանից կզբաղեցնի ԵԿԳ գործադիր տնօրենի պաշտոնը: Արա Գրիգորյանը Երևանի կոնյակի գործարանում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1989-ին և զբաղեցրել ԵԿԳ վաճառքների ու շուկայավարության ոլորտի տարբեր պաշտոններ: 2001-ի հունվարից մինչև 2009-ի հունվարի 1-ը նա ղեկավարել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի և Պեռնո Ռիկար Մինսկի գրասենյակները: 2009-ի հունվարից մինչև 2013-ի դեկտեմբեր զբաղեցրել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը: Իգնատ Առաքելյանն իր աշխատանքային գործունեությունը Երևանի կոնյակի գործարանում սկսել է 1998-ին` զբաղեցնելով հաշվապահի, այնուհետև գլխավոր հաշվապահի պաշտոնները: 2006-ին նա նշանակվել է ֆինանսավարչական տնօրենի պաշտոնում: 2009-ից Իգնատը Առաքելյանը ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալն է: Երևանի կոնյակի գործարանը՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համաառաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |