Սեպտեմբերի 7-ին Հայաստան է ժամանելու Եվրոպական օլիպիական կոմիտեի ղեկավարը

PanARMENIAN.Net - Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նորանշանակ նախագահ Պատրիկ Հիքին կայցելի Հայաստան սեպտեմբերի 7-9: Ինչպես հայտնել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի տեղակատվական բաժնի պատասխանատու, ԽՍՀՄ մարնամարզության գծով սպորտի վարպետ Նատելա Հովասափյանը, ԵՕԿ նախագահը կժամանի Երեւան ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով: Ն. Հովասափյանի խոսքերով, այցի շրջանակներում Պ. Հիքիին կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԵՕԿ ղեկավարը կհանդիպի ԱՕԿ ղեկավարության, գործադիր կոմիտեի անդամների, տարբեր սպորտային ֆեդերացիաների նախագահների, ազգային սպորտային աշխարհի հայտնի ներկայացուցիչների հետ:



«Այցի նպատակը Հայաստանի օլիպիական շարժման գործընթացի եւ ԱՕԿ խնդիրների հետ ծանոթությունն է»,- նշել է նա: «Սա Պ. Հիքիի առաջին պաշտոնական այցելությունն է ԵՕԿ նախագահի պաշտոնում»,- ասել է Ն. Հովասափյանը` ավելացնելով, որ Պ. Հիքին նաեւ հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ եւ Իրլանդիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---