Եվրախորհրդարան. Ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման դառնա Թուրքիայի համար ԵՄ անդամագրվելու հարցում 5 սեպտեմբերի 2006 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն (AFET) երեկ ձայների մեծամասնությամբ ընդունել է հոլանդացի խորհրդարանական Կամիել Ուրլինգսի կողմից նախապատրաստած Թուրքիայի վերաբերյալ զեկույցը եւ 343 ուղղումները, հայտնում է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան: Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ հիմնական քաղաքական խմբավորումների խորհրդարանականները երկու նմանատիպ ուղղում եւս ընդունեցին, որոնք նորից կոչ են անում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկել որպես նախապայման ԵՄ անդամագրվելու համար: Բացի այդ, Կոմիտեն դատապարտել է «Թալիաթ-Փաշա» կոմիտեի կողմից ռասիզմի եւ անհանդուրժողականության արտահայտումը, ինչը խստորեն խախտում է եվրոպական սկզբունքները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հերքմանը ուղղված հանրահավքաների կազմակերպումը Լիոնում եւ Բեռլինում: Կոմիտեն նաեւ փոխզիջումային ուղղում է ընդունել, որն արտահայտում է մի շարք առջարկություններ, ինչիպիսիք են թուրքական պահոցների բացումը եւ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտությունը: Բացի այդ, AFET-ը կոչ է արել Թուրքիային Հայաստանի հետ բարի հարեւանական հարաբերություններ հաստատել եւ հանել հայկական սահմանների շրջափակումը: Եվրոպայի Հայկական ֆեդերացիան ափսոսում է, որ «փոխզիջումային» կոչվող ուղղումը իրականում հանդիսանում է մի շարք խորհրդարանականների դիրքորոշման արտահայտումը, ովքեր դեռ սատարում են Անկարային Հայոց ցեղասպանության հերքման եւ դրանից բխող քաղաքական հետեւանքների խուսափման հարցում, հայտարարել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |