ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի բանաձեւը Ղարաբաղի հրդեհների վերաբերյալ ընդհանուր առմամբ ընդունելի է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի 98-րդ ընդլայնված նիստում ընդունվեց Ղարաբաղում հրդեհների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնած (A/60/L.60/Rev.2) բանաձեւի նախագիծը: Հայաստանը բանակցել էր բանաձեւի նախագծի շուրջ եւ համաձայնության եկել դրա բովանդակության եւ ձեւակերպումների հարցում: Արդյունքում փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, դարձավ ընդունելի հայկական կողմի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մասնավորապես, բանաձեւի տեքստում ասվում է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ն լրջորեն մտահոգված է հրդեհներով, որոնք լայնածավալ բնապահպանական վնաս են հասցրել: Այդ կապակցությամբ ընդգծվում է շտապ բնապահպանական միջոցառումների անհրաժեշտությունը` տուժած տարածքներում հրդեհների մարման եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ողջունում է կողմերի պատրաստակամությունը համագործակցելու այդ ուղղությամբ եւ համարում է այսպիսի գործողությունը կարեւոր, փոխվստահությունն ամրապնդող միջոցառում: Նկատի է առնում ԵԱՀԿ մտադրությունը` կազմակերպելու առաքելության առաքում տարածաշրջան` հրդեհների կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով, խնդրում է ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին` մինչեւ 2007թ.-ի ապրիլի 30-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---