Իրանի հետ համագործակցությունը շահավետ է Հայաստանին

PanARMENIAN.Net - Իրանի ժողովուրդը շատ ջերմ է վերաբերվում հայ համայնքին եւ դրանում է Հայաստանի եւ Իրանի բարեկամական հարաբերությունների գլխավոր պատճառներից մեկը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի խոսնակ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Նրա խոսքերով, Իրանը շատ մեծ եւ հարուստ եկիր է եւ սերտ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերին:



Միեւնույն ժամանակ, Մեջլիսի նախագահը նշել է, որ խորհրդարանի ղեկավարների մակարդակով այցերը կխթանեն այն հարցերի կարգավորմանը, որոնք երբեմն իրենց լուծումը չեն գտնում միջպետական հարբերություններում: «Ես հուսով եմ, որ իմ առաջին այցը Հայաստան խթան կհանդիսասան ավելի արդյունավետ եւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար»,- ընդգծել է Ղոլամ Ալի Հադդադ Ադելը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---