Տիգրան Թորոսյան. Յուրաքանչյուր երկիր միջուկային ծրագրի իրավունք ունի

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր երկիր միջուկային ծրագրի իրավունք ունի, եւ ոչ ոք չի կարող նրան մերժել այդ հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, Իրանի միջուկային խնդիրը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների ճանապարհով: «Դա շատ կարեւոր է խաղաղության պահպանման համար եւ երաշխիքներ կտա, որ կողմերը, որ կստորագրեն պարտավորությունները, չեն խախտի դրանք»,- նշել է Թորոսյանը: ԱԺ խոսնակը նկատել է, որ կանցնի իրանական պատմության այս փուլը եւս, եւ երկիրը, որ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում, կմնա` որպես խաղաղության համար պայքարող եւ իր երկրին ծաղկում ապահովող պետություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---