ԻԻՀ Մեջլիսի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը եւ ժողովուրդը միշտ հարգանքով են վերաբերվել մարդկանց, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի, պատվի եւ իրենց ժողովրդի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Նրա խոսքերով, 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանի հայ համայնքը հնարավորություն ստացավ բացեիբաց նշելու ապրիլի 24-ը` հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինչ վերաբերում է իրանական խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նկատել է, որ երկրի խորհդարանում այդպիսի առաջարկներ կան:



Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը: Նա խոսում էր «1915 թվականի իրադարձությունների մասին»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---