Հնարավոր է Իրան-Հայաստան երկրորդ գազամուղի կառուցումը

PanARMENIAN.Net - Երեւանն ու Թեհրանը ուսումնասիրում են Իրան-Հայաստան գազամուղի երկրորդ ճյուղի կառուցման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանական խորհրդարանի նախագահ Ղոլամ-Ալի Հադդադ Ադելը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան առաջին գազամուղի կառուցումը գրեթե ավարտված է եւ դրա բացմանը կլինեն Հայաստանի եւ Իրանի նախագահները: «Գազամուղի հիմնական նպատակը Հայաստանին գազով ապահովելն է: Սակայն իրանական գազը կարող է Հայաստանով գնալ նաեւ ուրիշ երկրներ: Համագործակցությունը էներգետիկայի բնագավառում նույնպես կարող է ընդլայնել Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքափոխանակությունը, որը այժմ կազմում է $200 մլն.»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---