Ադրբեջանի նպատակը մեկն է. արատավորել Ղարաբաղի հետ կապված ամեն բան

PanARMENIAN.Net - «Հրդեհների հետ կապված մոնիթորինգի առաջարկությունը մերն էր, եւ միայն դրանցի հետո Ադրբեջանը աղմուկ բարձացրեց: Ամբողջությամբ պարզ է, որ դա արհեստական աղմուկ է, քանի որ թե' հրդեհների եւ թե' քարոզչության «հեղինակները» իրենք` ադրբեջանցիներն են»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ամբողջ խնդիրը նրանում է, որ ԼՂՀ-ն բազմաթիվ անգամներ դիմել է միջազգային կազմակերպություններին փորձագիտական խումբ ուղարկելու խնդրանքով, քանի որ շահագրգռված է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ պատկերացում ունենա Ղարաբաղում ձեւավորված իրավիճակի վերաբերյալ եւ, հատկապես, սահմանամերձ գոտում: «Մենք դեռ պաշտոնական հայտարարություններ չենք կատարել, սակայն պատրաստվում ենք, եւ կարող ենք ընդունել ԵԱՀԿ առաքելությանը: Համոզված եմ, որ առաքելության եզրակացությունը կլինի անաչառ: Ադրբեջանի նպատակը մեկն է. արատավորել Ղարաբաղի հետ կապված ամեն բան»,- ասել է նախագահը:



Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցի քննարկմանը, ապա ԼՂՀ նախագահը դա համարում է ոչ կառուցողական մոտեցում: «Լրիվ պարզ է, որ բոլոր այս տարիներին Ղարաբաղյան հարցով զբաղվել է ԵԱՀԿ-ն, եւ հարցի քննարկման տեղափոխումը մեկ ուրիշ միջազգային կազմակերպություն կարող է խառնաշփոթ ստեղծել, ինչը ձեռնտու չէ ո'չ հակամարտող կողմերին, ո'չ էլ բանակցային գործընթացին»,- նշել է նա:



Արկադի Ղուկասյանը ափսոսանք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացված չէ միջազգային ատյաններում: «Հայաստանը հստակորեն ներկայացրել է իր դիրքորոշումը այն առումով, որ դեմ է ԵԱՀԿ գերակայության տակ գտնվող հարցերի քննարկման տեղափոխությանը այլ միջազգային ատյաններ: Լավագույն գործիքը, ըստ իս, դիվանագիտությունն է, եւ այդ պատճառով հայ դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ լինի: Ցավոք սրտի, ստեղծված իրավիճակում ադրբեջանական դիվանագիտական մարմինն անընդհատ հարձակումների դիմում, իսկ մենք ստիպված անընդհատ պաշտպանվում ենք»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը, հաղորդում է Karabakh Open-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---