Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Իրանի խնդիրը խաղաղ լուծում ստանա

PanARMENIAN.Net - Իրանի խնդրի հնարավոր ուժային լուծումը լուրջ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, հնարավոր պատերազմը եւ քաղաքացիական բախումները սպառնում են Իրանի հետ անցնող Հայաստանի միակ լիարժեք սահմանին: «Հետեւանքներն կանդրադառնան ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վրա, քանի որ Իրանի ազդեցությունն այդ տարածքներում շատ մեծ է: Հայաստանը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ տվյալ խնդրի լուծման վրա, սակայն մենք պետք է մեր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անենք, որպեսզի Իրանի խնդիրը խաղաղ լուծում ստանա: Իրանի հարցը պետք է լուծվի կոլեկտիվ ճանապարհով, ՄԱԿ-ի միջոցով, այլ ոչ թե մեկ երկրի կամքով»,-ընդգծել է Ռուստամյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---