Լավրով. Ռուսաստանը սատարում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը13 մայիսի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սատարում է Լիբանանի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը հետևողականորեն սատարում է Լիբանանի ինքնիշխանությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք շահագրգռված ենք, որ ձեր երկիրը լինի կայուն, անվտանգ, որ պահպանվի միջկրոնական խաղաղությունը, արդյունավետ գործեն իշխանության բոլոր oբյեկտներն ու պետական ինստիտուտները»,-ասել է նա Լիբանանի նախկին վարչապետ, «Մուսթաքբալ» քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի հետ հանդիպմանը: Ըստ Լավրովի, «այժմ տարածաշրջանում շատ բարդ ժամանակներ են` սաստկանում են ահաբեկչության, ծայրահեղականության սպառնալիքները: «Մենք գիտենք, թե որքան խորն եք դուք ընկալում այն ամենն, ինչ կատարվում է ձեր հայրենիքում»,-ասել է նա: «Մենք շահագրգռված ենք օգտագործելու այս հանդիպումը` ծանոթանալու համար իրավիճակի ձեր գնահատականներին, կարծիքներ փոխանակելով այն մասին, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կերպով դիմակայել ահաբեկչական սպառնալիքին և կայունություն ու նորմալ կյանք ապահովել տարածաշրջանում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախարարն ասել է, որ դա նշանակում է հաշվի առնել այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում: «Մեր անկեղծ ցանկությունն է, որ իրավիճակը կայունանա: Դա կնպաստի մեր երկկողմ գործակցության ավելի հաջող զարգացմանը, որոնք մենք բարձր ենք գնահատում»,-ասել է Լավրովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |