Տաջիկստանը դեռ չի կողմնորոշվել ԵՏՄ-ին անդամակցելու հարցում. «Աշխարհագրական փակուղում» է

Տաջիկստանը դեռ չի կողմնորոշվել ԵՏՄ-ին անդամակցելու հարցում. «Աշխարհագրական փակուղում» է

PanARMENIAN.Net - Տաջիկստանն ուսումնասիրում է հնարավոր առավելություններն ու կորուտսները ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում և դեռևս վերջնական որոշում չի կայացրել, մայիսի 14-ին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Ասլովը:

«Մենք մինչ օրս քննարկում ենք պոտենցիալ դրական և բացասական հետևանքները»,-ասել է Ասլովը Դելիում հնդիկ պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին:

«Տաջիկստանը դիտարկում է տնտեսական կազմակերպությունների անդամակցելու մասին ցանկացած առաջարկ` ելնելով սեփական շահերից»,-ասվում է նրա հայտարարության մեջ:

Ասլովը հիշեցրել է լրագրողներին, որ «Տաջիկստանը գտնվում է «աշխարհագրական փակուղում»` երկիրը չունի ելք դեպի ծով, երկաթուղին անցնում է Ուզբեկստանով, որի հետ քաղաքական հարաբերությունները բարդ են, իսկ ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը Չինաստան և Ղրղզստան դժվարացնում է լեռնային ռելիեֆը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Մեր տնտեսությունը խոցելի է. տարածքի 93 տոկոսը լեռներ են, և միայն 7 տոկսոն է պիտանի գյուղատնտեսության, արդյունաբերական կամ այլ գործունեության համար: Մենք ներկրում ենք անհրաժեշտ ապրանքների ավելի քան 50 տոյոսը և հումքի 70 տոկոսը: Մեր տնտեսությունը նաև կախում ունի մի շարք գործոններից, ուստի մենք շատ զգուշավոր ենք որևէ տնտեսական կազմակերպություններին անդամակցելու հարցում»,-պարզաբանել է Ասլովը:

Մայիսի 8-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի միության առաջին գագաթնաժողովում ԵՏՄ երկրները որոշում կայացրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին:

2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Որոշ ժամանակ կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերում: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր ասել ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, Ղրղզստանը մարտին առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել արձանագրություններում, «որոնք տրամաբանական չեն թվում միության անդամներին»:

Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին:

Ղրղզստանի նախագահ Ատամբաևը հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերը ստորագրվել են: «Մենք, անշուշտ, կստորագրենք փաստաթղթերը, հետադարձ ճանապարհ չկա»,-ասել է Ատամբաևը Խորհրդի նիստում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---