ՌՀՄ շուրջ 50 փորձագետներ զբաղված են Ռուսաստանում հայերի դեմ կատարված հանցագործությունների բացահայտմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի իշխանությունները սատարում են Ռուսաստանի հայերի միությանը (ՌՀՄ) հայերի դեմ կատարված հանցագործությունների բացահայտման եւ երկրում օտարերկրյա քաղաքացիների դեմ ուղղված բռնության ալիքի կանխարգելման հարցում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանում պետական մակարդակով մեծ աջակցություն է ցուցաբերվում ՌՀՄ գործունեությանը տեղի բնակչության մոտ Հայաստանի մասին դրական պատկերացում ձեւավորելու գործում: «Մենք դասախոսություններ ենք կազմակերպում Ռուսաստանի դպրոցներում եւ բուհերում ռուսաստանցիներին Հայաստանի պատմական անցյալը, ներկա նվաճումնեը, ինչպես նաեւ ապագայի խնդիրներն ու նպատակները ներկայացնելու համար»,-պարզաբանել է նա: Բացի այդ, Ա.Աբրահամյանը նշել է, որ ՌՀՄ իրավաբանները եւ փորձագետները, համագործակցելով Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ, զբաղված են Ռուսաստանում հայերի դեմ կատարված հանցագործությունների բացահայտմամբ: «Կարելի է վստահաբար ասել, որ Մոսկվայի մետրոյում Վիգեն Աբրահամյանցի սպանության մեջ մեղավոր անձի ձերբակալումը այդ արդյունավետ համագործակցության արդյունքն է»,-ընդգծեց նա: Այդ կապակցությամբ ՌՀՄ նախագահը հայտարարեց նաեւ, որ Ռուսաստանի հայերը խստորեն դատապարտում են վերջերս հաճախակի դարձած հանցավոր գործողությունները ոչ միայն հայերի, այլ նաեւ օտարերկրյա այլազգի քաղաքացիների դեմ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---