Կարկուտ Արագածոտնում և Վայոց ձորում. Վնասվել են ցանքատարածություններ և այգիներ16 մայիսի 2015 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին` ժամը 14:20-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ից մինչև 14:10-ն Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ՝ մոտ 400 հա: Ժամը 14:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում ժամը 14:33-ից մինչև 14:48-ն ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են: Ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են: Վերջին երկու տարածքը «Մևանծ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Տեղացած կարկուտի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Մարտի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում ևս տեղացել է մոտ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արարատի մարզում արձակվել է 2633 կրակոց: Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել էր, որ տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |