Ահաբեկիչ Ցարնաևը դատապարտվել է մահապատժի16 մայիսի 2015 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչներից մեկը` Ջոհար Ցարնաևը դատապարտվել է մահապատժի` մահացու ներարկման միջոցով: Ատենակալները միաձայն որոշել են, որ հանցագործը բավականաչափ չի զղջում կատարածի համար: Ատենակալներից միայն մեկը համաձայնվեց, որ հազիվ թե դատապարտյալը հանցագործություն կատարի կամ հրահրի այն կատարել, եթե նրան ցմահ ազատազրկման դատապարտեն: Ապրիլի 8-ին ատենակալները Բոստոնում Ջոհար Ցարնաևին մեղավոր ճանաչեցին զանգվածային խոցման զենքի կիրառմամբ ահաբեկչության համար` որպես հանցակից: Նրա մեղքը ճանաչվել է մեղադրանքի 30 կետով: Մահապատիժ է նախատեսված մեղադրանքի 17 կետով: Ցարնաևի գործով դատախաղի տեղակալ Էլոկ Չակրավարտին իր եզրափակիչ խոսքում ասաց, որ մեղադրյալն ու նրա եղբայրը` Տամերլան Ցարնաևը, ահաբեկչական գործողություն են կատարել, պատժելու համար ԱՄՆ-ին: Ըստ մեղադրյալի, պայթյունը վրեժ էր ռազմական գործողությունների ժամանակ մահմեդականների սպանությունների համար: Ջոհար և Տամերլան Ցարնաևներն ահաբեիչություն գործեցին 2015-ի ապրիլի 15-ին: Պայթյունի արդյունքում 3 մարդ զոհվեց, 260-ից ավելին վիարվորվեց: Տամերլանը սպանվեց հետապնդման ժամանակ, իսկ Ջոհարին հետագայում ձերբակալեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |