Ժամանակն է համաշխարհային ահազանգ տալ հարեւանի ագրեսիայից ԼՂՀ պաշտպանության համար

PanARMENIAN.Net - «Հայաստան-Սփյուռք» Համահայկական երրորդ խորհրդաժողովն անցնում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ լարվածության մեծացման պայմաններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխահյաին հայկական համաժողովի նախագահ Արա Աբրահամյանը` ելույթ ունենալով խորհրդաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, վերջին ժամանակներում Ադրբեջանում ուժեղացել է «մրցակցությունը» պաշտոնական իշխանությունների եւ ընդդիմության գործիչների միջեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներխուժելու առաջնության դափնին շահելու համար: Լեռնային Ղարաբաղի ուժային գրավման պահանջը հանդիսանում է ազգի միավորման հիմքը: Իշխանության եւ ընդդիմության խրախուսանքով մեծանում է ռազմական ծախսերը, ներգրավվումեն ռազմական մասնագետներ այլ երկրներից, բանակցություններ են տարվում Թուրքաիյի գլխավոր շտաբի հետ համատեղ գործողությունների համաձայնեցման համար, նշել է Ա. Աբրահամյանը: Մեծամասշտաբ զինավարժություններ են տարվում սահմանամերձ գոտիներում: Երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանին վերջին շանսն է տրվում Ադրբեջանի վերջնագրային պայմանները ինքնակամ ընդունելու համար: Ռազմատենչ հիստերիայի ընդլայնման գագաթնակետը դարձավ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը` Հայաստանին ջիհադ հայտարարելու պատրաստակամության վերաբերյալ:



Ինչպես նշել է ՌՀՄ ղեկավարը, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ռազմատենչ գործիչները եւ նրանց արտասահմանյան հովանավորները միջպետական հարցերը կարգավորելու նախնադարյան պատկերացումների գերության մեջ են: Ըստ էության, նրանք մերժում են օրենքի եւ արդարության հիմքով այս հարցի խաղա կարգավորման հնարավորությունը: «Ժամանակն է համաշխարհային ահազանգ տալ հարեւանի ագրեսիայից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար: Ադրբեջանի գործիչների ցուցադրական ռազմատենչության եւ հակամարտության կարգավորման ընդունված իրավական հիմքերի մերժման պայմաններում, Հայաստանի ղեկավարությունը պետք է միջոցների դիմի մեր արցախցի եղբայրների անվտանգության ապահովման համար` ԼՂՀ-ին որպես իրավական սուբյեկտ ճանաչման ճանապարհով` որպես այս հարցի փոխզիջումային հիմք»,- ընդգծել է Արա Աբրահամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---