ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ 3 դեկտեմբերի 2002 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարարությունը` Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ համատեղ մշակում է ռուսական կողմից Հայաստանին մատակարարվող միջուկային վառելիքի դիմաց վճարման սխեմա եւ շարունակում է աշխատանքը մատակարարման շուրջ պայմանագրի ձեւակերպման ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Հայաստանի ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստում: Խոսելով Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման մասին` նախագահը նշել է, որ անցած ժամանակաշրջանում Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ներկայումս կայանում շարունակվում են պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Քոչարյանի խոսքերով` միջազգային ահաբեկչության ակտիվացման հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանությանը: Հայաստանի ղեկավարն ափսոսանքով է նշել, որ TACIS-2003 միջուկային անվտանգության ծրագրի գծով Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսական միջոցների հատկացում Հայաստանին չի նախատեսվում: Այնուամենայնիվ, նշել է նա, ՀՀ ԱԳՆ-ն եւ էներգետիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում են Հայաստանին այդ ծրագրում ընդգրկելու ուղղությամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |