Հանրությունը՝ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ. Ավտոերթի ու մեծ երթի են պատրաստվում22 մայիսի 2015 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հանրությունը շարունակում է բողոքել էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ ու արդեն բողոքի ակցիաներ է նախաձեռնում: Վաղը, օրինակ՝ մայիսի 23-ին, ժամը 17:00-ին, «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում, որի նպատակն է քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կանայալիք մեկ այլ մեծ երթի մասին: ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ: Ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիից: Մասնակիցները կշարժվեն հետևյալ երթուղով. Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն: Բողոքի մյուս երթը մայիսի 27-ին է նախատեսվում՝ ժամը 19:00-ին: Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու, որի մասնակիցների բողոքը նույնն է լինելու: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |