Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին22 մայիսի 2015 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերը զրահատեխնիկա են տեղափոխում դեպի Սիրիայի սահմանը: Ինչպես մայիսի 22-ին հայտնել է «Դոգան» գործակալությունը, 15 տրանսպորտային միջոցից կազմված շարասյունը անցել է Մարդին քաղաքով, որը սահմանից 30 կմ հեռավորության վրա է: Փոխադրվել են տանկեր և ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև ուղեկցող մեքենաներ և ռազմական սպառազինությամբ բեռնատարներ: Շարասյունը ուղղվել է Նյուսայբին գավառ, որն անմիջապես սահմանակից է Սիրիային: Իրավիճակը սահմանին լարված է մնում: Փախստականների թիվն աճում է: Բացի այդ, հաճախակի են դարձել մաքսանենգ ճանապարհով ծխախոտի, վառելիքի և ապրանքների ներմուծումը Թուրքիա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ որոշ տվյալների, Սիրիայի և Իրաքի հետ սահմանակից շրջաններում Թուրքիան տեղակայել է հազարավոր զինվորականների, որոնք տեղափոխվել են կենտրոնական շրջաններից: Գլխավոր շտաբը նման միջոցներ է ձեռնակում ազգային անվտանգությանը վերահաս վտանգի պատճառով, որը հիմնականում գալիս է Սիրիայի տարածքից, որտեղ գործում են «Իսլամական պետության» գրոհայինները և սիրիական բանակը: Մինչդեռ ԻՊ գրոհայինները, գրավելով հինավուրց Պալմիրա քաղաքը, մոտենում են Դամասկոսին. քաղաքները ընդամենը 4 ժամվա ճանապարհ է բաժանում: Գրոհայինները գրավել են նաև Սիրիայի և Իրաքի սահմանին գործող վերջին «Էթ Թանֆ» անցակետը, որը գտնվում է Բաղդադ-Դամասկոս ավտոճանապարհին` Պալմիրայից 240 կմ հեռավորության վրա: «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: գրոհայինները մեկ օրում մահապատժի են ենթարկել Սիրիայի հյուսիս-արևելքի Դեր Զոր գավառի 20 բնակչի, հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Եվս 17 մարդ մահապատժի է ենթարկվել և սպանվել է գրոհայինների կողմից գրավված Պալմիրայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Զանգվածային մահապատիժներն իրականացվել են գրոհայինների կողմից գրավված բնակավայրերում: Քաղաքացիները զրկվել են կյանքից հիմնականում Սիրիայի կառավարության և բանակի հետ կապերի համար: Մայիսի 16-ին թուրքական կործանիչները խոցեցին սիրիական ՌՕՈւ թռչող սարքը: Թուրքիայի ՊՆ-ն պնդում է, որ սա մարտական ուղղաթիռ էր, որը խախտել էր երկրի օդային սահմանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Բելեկ քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Անկարան կողմ է, որ ԻՊ դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն, այդ թվում ՆԱՏՕ-ի կողմից: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |