Կոնվերս Բանկի Visa ISIC քարտ՝ «Էօռնեկյան» դպրոցի 27 շրջանավարտին![]() 26 մայիսի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին հանրապետության հազարավոր շրջանավարտների հետ միասին դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Էջմիածին քաղաքի «Էօռնեկյան» դպրոցի 27 աշակերտը: «Էօռնեկյան» դպրոցը գործում է 2009 թվականից և կրում գործարար և բարերար, Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի անունը: Ամեն տարի յուրաքանչյուր աշակերտի հաշվին նրա կողմից փոխանցվում է որոշակի գումար, որը շրջանավարտը դպրոցն ավարտելուն պես կարող է տնօրինել իր հայեցողությամբ: Գումարի տրամադրման նպատակը շրջանավարտներին ապագա ավելի լայն ուսման հնարավորություններով ապահովելն է: Այդ հանարավորություններն ավելի են ընդլայնվում Կոնվերս բանկի վճարային քարտերի շնորհիվ, որին հաշվեգրվում են գումարները: Այս տարի բանկի կողմից շրջանավարտներին գումարները հասանելի դարձան Բանկի կողմից տրամադրված Visa ISIC ուսանողական վճարային քարտերով: «Յուրաքանչյուր մարդու համար Վերջին զանգի օրը կյանքի ամենահիշարժաններից մեկն է,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, - այսօր շրջանավարտները հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին և մտնում կյանքի չափազանց հետաքրքիր մի փուլ: Նոր ճանապարհ է բացվում շրջանավարտների համար՝ լի նպատակներով, ձեռքբերումներով և տպավորություններով: Բոլոր երիտասարդներին շնորհավորում եմ Կոնվերս Բանկի անունից»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |