ՀՀ-ում ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» նորագույն համակարգերով27 մայիսի 2015 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը համալրվել է «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի առաջին խմբաքանակով: «Ինֆաունա» համակարգը մշակվել է ԲՏՌ-80 զրահամեքենայի բազայի վրա: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։ «Նորագույն բազմաֆունկցիոնալ հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգն առաջին անգամ կիրառվելու է ուսումնական ամառային շրջանում` գումարտակային և հիմնական մարտավարական զորավարժությունների ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն համակարգերի հերթական խմբաքանակը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը կստանա մինչև տարեվերջ։ «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգը նախատեսված է ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերից տեխնիկայի (ավտոմեքենաների և զրահապատ տեխնիկայի) և անձնակազմի պաշտպանության համար, ինչպես նաև պաշտպանական միջոց է օպտիկական և ռադիոկապի միջոցներից: Աէրոզոլային խափանումների (պատնեշի) ստեղծման հնարավորությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են օգտագործվել նաև լազերային և տեսահամակարգերով կառավարվող բարձր ճշգրտության զենքից պաշտպանվելու համար: Նշված խնդիրների լուծման համար համակարգը նախատեսվում է օգտագործել ռադիոէլեկտրոնային պաշտպանության և արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներում, ինչպես նաև այլ ուժային կառույցներում: «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի բազմաֆունկցիոնալությունն ապահովում են ինչպես ավանդական միջոցները, այնպես էլ ռադիոէլեկտրոնային ճնշման կապի ու կառավարման ամենաարդիական միջոցները: Դա մեծապես ընդլայնում է համակարգի ֆունկցիաներն ու թեթևացնում է կապի միջոցների և ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերի ընդունիչների ռադիոէլեկտրոնային ճնշման հնարավորությունները, ինչպես նաև անձնակազմի պաշտպանությունը աէերոզոլային պատնեշի միջոցով: Համակարգի առանձնահատկությունը լայն դիապազոնի, բարձր արագության ռադիոհետախուզման նորագույն լուծումների և ռադիոկառավարվող ականային պայթուցիկ սարքերից պաշտպանության հավելյալ շառավիղ ապահովող միջոցների կիրառումն է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |