Մերկելն աշխարհի ամենաազդեցիկ կինն է ըստ Forbes-ի. Արդեն 9-րդ անգամ27 մայիսի 2015 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահպանել է առաջատարի դիրքը աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշում, որը կազմում է ամերիկյան Forbes հանդեսը: Միևնույն ժամանակ Forbes-ը նշում է, որ ԳԴՀ-ն կարող է կորցնել առաջին տեղը վարկանիշում ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը նախկին 6-րդի փոխարեն: Երրորդ տեղում է, ինչպես և 2014-ին, Մելինդա Գեյթսը` աշխարհի ամենահարուստ միլիարդատեր Բիլլ Գեյթսի (կարողությունը` $79,2 մլրդ) կինը, նա Բիլլ և Մելինդա Գեյթս բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է: Առաջին տասնյակում են նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելլենը, General Motors-ի գլխավոր տնօրեն Մերի Բարան, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սվիդբերգը (նա 1741-րդն է միլիարդատերերի վարկանիշում` կարողությունը 1 մլրդ դոլար), YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզեն Վոյժիտսկին և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Վարկանիշում Ռուսաստանի միակ ներկայացուցիչը Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան է: Նա առաջին անգամ ընդգրկվեց վարկանիշում 2014-ին, զբաղեցնելով 72-րդ տեղը: Այս անգամ նա 71-րդն է: Վարկանիշում ընդգրկված կանանցից ամենաապահովվածը հեռուստահաղորդավար Օպրա Ուինֆրին է (թիվ 12): Նրա կարողությունն ըստ Forbes-ի գնահատվում է 3 մլրդ դոլար: Վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցը Թեյլոր Սվիֆթն է: 25-ամյա երգչուհին 64-րդ հորիզոնականում է: Ընդհանուր առմամբ աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշում կա երկրի 8 ղեկավար, այդ թվում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը (թիվ 41): Նրանք միասին վերցրած կառավարում են երկրներ, որոնց ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 9,1 տրլն դոլար` 600 մլն բնակչությամբ: 24 մասնակից ընկերություններ է ղեկավարում, որոնց համախառն եկամուտը կազմում է տարեկան մոտ 1 տրլն դոլար: Իր սեփական բիզնեսն ունի 18 կին, ներառյալ ամենաերիտասարդ միլիարդատեր Էլիզաբեթ Հոլմսին (նա 72-րդն է ամենաազդեցիկ կանանց ցանկում, և 360-րդը միլիարդատերերի ցուցակում, կարողությունը` 4.5 մլրդ դոլար): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |