Իսպանացի ճարտարապետներն առաջարկում են լողացող ֆերմաներ ստեղծել

Իսպանացի ճարտարապետներն առաջարկում են լողացող ֆերմաներ ստեղծել

PanARMENIAN.Net - Ըստ կանխատեսումների, մինչև 2050 թ. Երկիր մոլորակի ազգաբնակչությունը կհասնի 9,1 մլրդ, իսկ սնունդի պահանջարկը կաճի մոտ 70 տոկոսով: Բնակչության աճը, քաղաքների արագ զարգացումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ոչնչացումը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները նոր մարտահրավերներ կառաջադրեն մարդկությանը: Այս ամենը պահանջում է նոր մոտեցումներ մշակել մարդկային կյանքի և շրջակա միջավայրի որակի բարձրացման հանդեպ:

Որպես հիմք ընդունելով լողացող բազմամակարդակ ռազմավարությունը, որը համադրում է ակվամշակույթը, հիդրոպոնիկան և հելիոտեխնիկան, իսպանացի ճարտարապետներն առաջարկել են ավտոմատացված լողացող ֆերմաների հայեցակարգը, որոնք կտեղակայվեն կարիքավոր շրջանների հարևանությամբ: Իսպանական Forward Thinking Agriculture ընկերության մասնագետները մշակել են Smart Floating Farm (SFF) հայեցակարգը, ինչը թարգմանաբար նշանակում է «խելացի լողացող ֆերմա»:

Լողացող ֆերմաներից յուրաքանչյուրը 3 մասնագիտացում կունենա` ձկնաբուծություն, գյուղմթերքի աճեցում և արևային էներգիայի կուտակում: Ստորին մակարդակում նախատեսվում է զբաղվել ձկնորսությամբ` որսը պետք է կազմի տարեկան մոտ 1,7 մլն տոննա: Այստեղ կլինեն ալիքային պատնեշներ, նավամատույցներ, ձկան պահպանման, փաթեթավորման և մշակման կետեր:

Երկրորդ մակարդակը կհատկացվի հիդրոպոնիկային` առանց հողածածկույթի գյուղմթերքի աճեցման միջոցին: Բույսեի սնուցման համար հողի փոխարեն օգտագործվում է մաքրազատված և աղազրկված ջուրը: Ըստ հեղինակների հաշվարկների, այս մեթոդով հնարավոր կլինի արտադրել տարեկան 8,15 մլն կգ բանջարեղեն: Սարքավորումների համար էլեկտրականություն կտան արևային վահանակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---