Ադրբեջանցի պատգամավորների մեծ մասը կողմ է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հարցում է անցկացրել Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավորների շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ կամ ռազմական ուղիով լուծելու վերաբերյալ: Ադրբեջանցի պատգամավորների մեծ մասը կողմ է ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը, հիմնավորելվ իրենց դիրքորոշումը նրանով, թե «բանակցային գործընթացի հնարավորությունները սպառվել են, «խնդրի խաղաղ լուծման լիմիտը լրացել էր: Ադրբեջանի խորհրդարանի անդամների մի մասը համարում է, թե ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, սակայն չի բացառում պատերազմի հնարավորությունը: Ադրբեջանի խորհրդարանի անդամների մի փոքր տոկոսն է միայն, որ համարում է, թե ղարաբաղյան խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---