2014-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 մլրդ 297 մլն դրամի ներդրում է արել![]() 3 հունիսի 2015 - 15:44 AMT PanARMENIAN.Net - 2014 թ.-ի ընթացքում կորպորատիվ պատասխանատվության ոլորտում և հովանավորչական ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում: Հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) շրջանակներում իրականացված սոցիալական ներդրումների՝ 2014թ.-ի բյուջեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից ԿՍՊ-ն դարձել է ընկերության ռազմավարության առանցքային ուղղություն: ԿՍՊ-ն ինտեգրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ ծրագրերի սահմանման և իրականացման գործընթացում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2.045.000.000 դրամ է հատկացրել սոցիալական ներդրումների իրականացման նպատակով՝ հետևյալ ոլորտներում՝ 1) Կրթություն – 670.008.000 դրամ 1) Մշակույթ – 690.800.000 դրամ 1) Շրջակա միջավայրի պաշտպանություն, բնապահպանական իրազեկում ու կրթություն –190.000.000 դրամ 1) Առողջապահություն –237.792.000 դրամ 1) Համայնքային զարգացում –135.000.000 դրամ 1) Սպորտի և առողջ ապրելակերպի խրախուսում –121.400.000 դրամ 2014 թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև ստանձնել է մի շարք կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի, ինչպես օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, Երևան քաղաքի 2796-ամյակին նվիրված հանդիսությունների, Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին նվիրված միջոցառումների, «Մեծ չեմպիոններ» և «100 վայրկյան» նախագծերի հովանավորությունը՝ տրամադրելով շուրջ 252.000.000 դրամ: Այսպիսով, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում և հովանավորչական ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից 2014թ. ընթացքում իրականացվել է 2.297.000.000 դրամի ներդրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |