Դիարբեքիրում ոստիկանության ուժեղացված ուժեր են տեղակայվել

Դիարբեքիրում ոստիկանության ուժեղացված ուժեր են տեղակայվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ուժեղացված ուժեր են տեղակայվել Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիրում` երկրի «քրդական մայրաքաղաքում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունիսի 7-ին Թուրքիայում կանցնեն խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ընտրություններին մասնակցում է նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Խորհրդարան անցնելու համար, կուսակցությունը պետք է հաղթահարի 10%-անոց արգելքը, փորձագետները տարակարծիք են կանխատեսումներում:

Դիարբեքիրի կենտրոնում շատ են ոստիկանները: Քաղաքի կենտրոնի Դաղ-կապի հրապարակում 3 զրահամեքենա է կանգնած: Գազի փողոցում, որն ացնում է քաղաքի կենտրոնով, ջրանետ մեքենա է կանգնած, իսկ Իզզեթ-Փաշա փողոցում` երկու ոստիկանական զրահամեքենա: Ոստիկանները պարեկում են քաղաքի փողոցները, մեկ ուժեղացված պարեկախմբում, որպես կանոն, 6 մարդ կա:

Ժամանակ առ ժամանակ քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռ է պտտվում:

Սակայն իրավիճակը քաղաքում հանգիստ է:

Ամբողջ քաղաքը զարդարված է Ժողովրդա-դեմոկտրատական կուսակցության դրոշակներով, մյուս կուսակցությունների քարոզչությունը գրեթե աննկատ է` միայն քաղաքական օդանավակայանի մոտ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը նկատել է իշխող ԱԶԿ-ի մեկ պաստառ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դիմանկարով: Քրդական թաղամասերի խորքում կան նաև միամանդատ թեկնածուների պաստառներ, որոնք ներկայացնում են քրդական ծայրահեղական իսլամիստական կազմակերպություններ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կպայքարի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին հայտարարեց կուսակցության նախագահի միջազգային գործերի գծով տեղակալ Նազմի Գյուրը:

Տեղաբնակները հավաքվում են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության քարոզչական վահանակների մոը, քրդական երգեր են երգում և կատարում են ազգային պարեր:

Ուրբաթ օրը Դիարբեքիրում տեղի կունենա Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հանրահավաքը, որտեղ ակնկալվում է կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշի ելույթը: Տեղացիները կազմում են, որ հանրահավաքի կմասնակցեն «մի քանի տասնյակից մինչև հարյուր հազար մարդ` ոչ միայն քաղաքի, այլ մոտակա շրջանների բանկիչները»: Այժմ փողոցներում թռուցիկներ են բաժանում` կոչ անելով մասնակցել հանրահավաքին:

16:00-ին Դիարբեքիրում տեղի կունենա ձախակողմյան Ժողովրդա-հանրապետական կուսակցության հանրահավաքը, որը համարվում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, սակայն հանրահավաքը կարող է չեղյալ հայտարարվել:

Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 19 կուսակցություն: Նախկինում ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած 31 կուսակցություններից 12-ը չեն ներկայացրել թեկնածուների ցուցակներն ու դուրս են մնացել պայքարից, հայտնել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը:

Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաև հայ թեկնածուներ` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցություններից: Ըստ փորձագետների, հայ թեկնածուներից ֆավորիտը «Յենի Շաֆաք» թերթից իշխանամետ հոդվածներով հայտնի Մարգար Եսայանն է, որը ոչ միայն հայտնի է լայն զանգվածներին, այլև ընդգծված իշխանամետ կեցվածք ունեցող գործիչներից է:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---