Նախագահի հրամանով նաիրիտցիների պարտքը մինչև հուլիսի 15-ը կմարվի

Նախագահի հրամանով նաիրիտցիների պարտքը մինչև հուլիսի 15-ը կմարվի

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց այսօր` հունիսի 9-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հերթական ցույցի ժամանակ նրանց է մոտեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Գերատեսչության ղեկավարը խոստացել է, որ պարտքը հուլիսին ամբողջությամբ կմարվի, գրում է Tert.am-ը: Վերջինիս հավաստմաբ, նախագահի և վարչապետի հետ քնարկում է եղել, ինչի արդյունքում նախագահը հրաման է տվել մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձի ամբողջ պարտքը մարել:

Գործարանի աշխատակիցների պարտքն արդեն մոտ 18 ամսվա է: 2015-ի փետրվարի 6-ին 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել էին ընդամենը մեկ ամսվա աշխատավարձը:

Մայիսի 20-ին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ գործադիրն ամեն ինչ կանի, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքը մարի մինչև տարեվերջ: Նրա խոսքով, բազմիցս են հանդիպել գործարանի աշխատակիցներին, տարիների ընթացքում կուտակված խնդիրը շատ խորն է ու բազմաբնույթ:

Չստանալով որևէ հստակ պատասխան հունիսի 4-ին ևս նաիրիտցիները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց` նույն պահանջով: Այս անգամ վերջիններս պնդում էին, որ եթե մինչև հունիսի 9-ը չկայանա Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում, կամ դրական պատասխան չստանան, անժամկետ նստացույց են սկսելու:

Չնայած այս անգամ էլ պարտքի մարման հստակ ժամկետներ են ներկայացվել, գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշել է, որ հինգշաբթի օրն ամեն դեպքում նորից են հավաքվելու կառավարության մոտ՝ վերագործարկման խնդիր բարձրացնելու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---