Ադամ Շիֆ. Հայաստանը մեծ ճանապարհ է անցել կարճատեւ 15 տարիների ընթացքում

PanARMENIAN.Net - «Մենք նշում ենք Հայաստանի անկախության 15-ամյակը, եւ ես իմ շրջանի տասնյակ հազարավոր հայերի հետ` Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ հայ համայնքի հետ, շնորհավորում եմ հայ ժողովրդին անկախության 15-ամյակի կապակցությամբ»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը` ելույթ ունենալով տոնական միջոցառման ժամանակ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամների առջեւ: Նրա խոսքերով, Հայաստանը մեծ ուղի է անցել կարճատեւ 15 տարիների ընթացքում եւ ամեն տարի զարգացման առաջխաղացումը ավելի ակնհայտ է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է կոնգրեսմենի մամլո քարտուղար Շոն Օբլակը:

Ներկաներին նաեւ ողջունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին Կոնգրեսում նրա համար, որ մեզ հետ միասին նշում են Հայաստանի անկախության հռչակման պատմական օրը»,- ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---