Հակամարտություններն ուժային եղանակով կարգավորելու Վրաստանի մտադրությունը կվնասի Հայաստանին եւ Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Վրաց ղեկավարությունը «նպատակադրված է այսպես կոչված սառեցված հակամարտությունների ուժային կարգավորմանը», գտնում է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Վրաստանի ղեկավարության, հատկապես Պաշտպանության նախարարության գործողություններն ուղղված են իրադրության սրմանը»,- ասել է Բորդյուժան` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով «Ամբողջ Ռուսաստանը-2006» XI խորհրդաժողովի ժամանակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ նա «այդ հարցում որեւէ կասկած չունի»: Բորդյուժան բացատրել է դա նրանով, որ «Վրաստանը ցանկանում է մտնել ՆԱՏՕ, սակայն քանի դեռ սառեցված հակամարտությունները կարգավորված չեն, դա անհնարին է իրականացնել»: «Այդ պատճառող երկրի ղեկավարությունը ձգտում է կարգավորել հարավօսական եւ աբխազական խնդիրները ամեն գնով, այդ թվում եւ ուժի կիրառմամբ»,- ասել է նա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով, վրացական ղեկավարությունը պետք է հասկանա, որ ուժի կիրառումը բացասաբար կանդրադառնա եւ կբերի հակամարտության ընդլայնման, իսկ դա կվնասի ոչ միայն Վրաստանին, այլեւ Հայաստանին եւ Ռուսաստանին: «Ինչպե՞ս դա հետո մարել»,- հարցրել է Բորդյուժան: Նրա կարծիքով, այժմ կարեւոր է չարագացնել իրադարձությունների ընթացքը, որպեսզի չլինի հակամարտության իրադրության սրում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---