Թթի առաջին փառատոնն Արցախում. Մրգից ստացված բարիքներն ու մետաքսագործության արվեստը![]() 12 հունիսի 2015 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Արցախի Ամարասի վանքի հարակից տարածքում առաջին անգամ Թթի փառատոն կկազմակերպվի: Նախաձեռնողները ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունն ու «Արենի փառատոն» հիմնադրամն են: Փառատոնը կներկայացնի տարածաշրջանում թթի մշակման, դրանից օղի թորելու և մետաքսագործության ավանդույթները։ Արցախի 7 շրջանի ու Հայաստանի տաղավարներում կներկայացվեն թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչն ու մուրաբան: PanARMENIAN.Net ի հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյաննասաց, որ փառատոնի անցկացման վայրը հարուստ է թթի այգիներով: Այստեղ նախկինում աճեցվել են բոժոժներ, որոնցից էլ մետաքս են ստացել: Այստեղով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը: Մանուկյանը նաև նշեց, որ միջոցառումը կոչված է խթանելու փառատոնային զբոսաշրջությունը, ներկայացնելու Արցախի խոհանոցը, պատմությունն ու մշակույթը, նպաստելու Արցախի, որպես անվտանգ երկրի ընկալումը զբոսաշրջիկների կողմից: «Մասնակիցների հոսքն ապահովելու համար մշակվել են փաթեթներ, որոնք բաժանվել են տուրօպերատորներին։ Դրանցով առաջարկվում է մասնակցել փառատոնին` մեկ և երկու գիշերակացով արշավների ծրագրով»,- ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը: Փառատոնի տարածքում կազմակերպվելու է արվեստի և ձեռքի աշխատանքի տաղավար, որտեղ այցելուները կծանոթանան արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |